ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Սեր և ժամանակ» չեխական ներկայացումը՝ Պարոնյանի թատրոնում

«Սեր և ժամանակ» չեխական ներկայացումը՝ Պարոնյանի թատրոնում
26.04.2018 | 14:40

Մայիսի 2-ին չեխական «Բավականին Մեծ Թատրոնը» Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնի «Սեր և ժամանակ» ներկայացումը: Եվրոպայի օրերի տոնակատարությունների շրջանակներում սա կլինի առաջին միջոցառումը, որը բաց է կլինի ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երիտասարդների համար։
Երաժշտական և պարային բազմերանգ ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխեն մի լաբորատորիա, որտեղ մի երիտասարդ գիտնական փորձում է գտնել իր սիրուն` հանդիպելով տարբեր ժամանակների գրական հայտնի կերպարների հետ՝ այցելելով պատմական Մորավիա, Եգիպտոս, Իսպանիա, Ռուսաստան, Անգլիա և վերջապես՝ Իտալիա, ի վերջո հասկանալով, որ իրական սերը կարող է հենց մեր կողքին լինել։


Չեխիայի Հանրապետության Լիտվինով քաղաքի «Բավականին Մեծ Թատրոն»-ը իր 22 տարվա պատմության ընթացքում հասցրել է մասնակցել բազմաթիվ փառատոնների և ներկայացումներով հանդես է եկել Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Բոսնիայում, Հերցեգովինայում և այլուր, իսկ այժմ առաջին անգամ գալիս է Հայաստան՝ Եվրոպայի օրերի տոնակատարությունների շրջանակներում (բացի Երևանից, նաև Գորիսում՝ մայիսի 3-ին, Արմավիրում՝ մայիսի 5-ին, Գյումրիում՝ մայիսի 6-ին և Դիլիջանում՝ մայիսի 7-ին): Ներկայացումը չեխերեն չի լինի: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ